Համո Սահյանն ու բնությունը

Սարյանն ամեն ինչ կապել է բնության հետ: Մարմնավորելով այն մարդու, հայրենիքի կերպով, անձնավորել և համեմատել է մարդուն ու բնությունը: Նա երանգ է հաղորդում իր բանաստեղծություններին՝ օգտագործելով բնության տարրեր, երևույթներ, ինչպիսիք են աշնան գույները, մասրենին, ժայռերը, քարերը, գետերը և բերքատու ծառերը: Նա բնության մեջ կարողանում էր տեսնել տեսարաններ, որոնց միջոցով կարելի էր ճշգրիտ նկարագրել և՝ մարդուն, և՝ հայրենիքին: Այդ նկարագրող պատկերները վերցված են բնությունից: Սահյանի ձեռագիրը հաճախ նմանեցնում են Հ. Թումանյանի ձեռագրին: Երկուսն էլ իրենց ստեղծագործություններում վառ կերպով նկարագրում են հայրենի բնությունը։ Երկու գրողների ստեղծագործություններում էլ կարող ենք հանդիպել բնության և մարդու սերտ կապի մասին պատկերավորումներ:Նա համատեղել է հայրենասիրությունը և բնության հանդեպ սերը: Հայասանի խորհրդանիշներն են բարդին, մասրենին ու փշատենին, գետերը, ժայռերն ու քարերը, որոնք որպես ազգային բնույթ ու խառնվածք ունեն: Իր շատ բանաստեղծություններում կան Հայկական լեռնաշխարհին բնորոշ բնանկարներ, որտեղ նա համեմատությամբ գրում է բնության ու ազգի բնավորության, պատմության մասին: «Մասրենի» բանաստեղծության մեջ բանաստեղծը զուգահեռներ է անցկացնում մասրենու և հայ ժողովրդի ճակատագրերի մեջ: Նրա բանաստեղծությունների մեջ բնությունը շնչավորված է: Նա տանում է զուգահեռներ բնության և մարդկային հատկանիշների միջև, և այդպիսով ծնում զուգահեռներ բնության և մարդու միջև: Նա շնչավորում և անձնավորում է բնությունը, այդպիսով կապելով այն մարդու, երկրի և հայրենիքի հետ:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started